.jpg)
«Բարև Երևան». Ուրիխանյանը ապակողմնորոշում է ընտրողներին
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց «Բարև Երևան» դաշինքին: ԱԺ պատգամավորը հետաքրքրվեց, թե «Ի՞նչու են «Բարև Երևանի» տեղերը հանձնաժողովում լրացնում հանրապետականները»:
«Բարև Երևան» դաշինքը ի պատասխան հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է «Բարև Երևան» դաշինքից:
«Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն»,- ասված է պատասխանում: