Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
03/05/2013 17:19

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Այսօր  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հատուկ ուշադրության են արժանացել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարևորվել է դրանց անցկացումը օրինականության և ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Ջոն Հեֆերնին էր հանդիպել ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ