.jpg)
Նաիրա Զոհրաբյան. Ավագանու ընտրությունները քաղաքական են և ոչ թե աղբ թափողի
«ԲՀԿ-ի քարոզարշավը հաջողված էր: Մենք երևանցուն հասցրեցինք այն «մեսիջը», որ Ավագանու ընտրությունները քաղաքական են և ոչ թե աղբ թափողի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա վստահություն հայտնեց, որ իրենք կկազմեն մեծամասնություն, ինչպես նաև վստահեցրեց, որ հետընտրական դաշիքը հնարավոր է. «Ազատ, արդար ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն կկազմի մեծամասնություն»:
Ն. Զոհրաբյանն ապատեղեկատվություն համարեց այն լուրերը, թե երեկվա ԲՀԿ հանրահավաքի մասնակիցներին գումար են տվել և ավտոբուսներով բերել այլ քաղաքներից:
Հարցին, թե ի՞նչ է արել նախորդ տարիներին ԲՀԿ-ն ավագանիում, Ն. Զոհրաբյանը նշեց, որ 17 ավագանիով ինչի հնարավորություն ունեցել են, այն էլ արել են. «Մենք պատահական չենք ասում, որ պետք է քաղաքական ուժի մենաշնորհը կոտրել»:
Ինչ վեաբերում է ընտրությունների հնարավոր կեղծմանը՝ Ն. Զոհրաբյանը վսհատություն հայտնեց, որ «ընտակեղծարարների բանդան հանվելու է ի զեն», սակայն, պատգամավորը նշեց, որ չպետք է հուսահատվել, պետք է պայքարել:
«Մենք միաիտ չենք և շատ լավ գիտենք, որ շատ բան արվում է մինչև ընտրությունների օրը»,- եզրափակեց խոսքը ԲՀԿ պատգամավորը:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն առաջին տեղն է զբաղեցնելու, իսկ երկրորդ տեղի համար, նրա խոսքով, կլինի պայքար: