.jpg)
Ռ. Հակոբյան. Եթե ուզում են իրավիճակ փոխել երկրում, ապա պետք է համագործակցել
Ավագանու ընտրությունները բացառիկ քաղաքական նշանակություն ունեն: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պարզաբանելով, թե այս ընտրություններով հնարավոր է կոտրել իշխանական մենաշնորհը:
Նա չցանկացավ կանխատեսում անել, թե քանի տոկոս կստանան Ավագանու ընտրություններում՝ նկատելով, որ քաղաքական դաշտում անկանխատեսելի զարգացումներ են լինում և չի կարող ասել, թե որքան ձայն կհավաքեն:
Խոսելով ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության մասին՝ Ռ. Հակոբյանն ասաց, որ կա ընտրատեղամասերում համագործակցելու պայմանավորվածություն. «Եթե նրանք ուզում են իրավիճակ փոխել երկրում, ապա պետք է համագործակցել»: