.jpg)
Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը հանդիպել են եվրոպացի դիտորդներին
Այսօր Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ ընտրական շտաբի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը: