«Ի՞նչու են «Բարև Երևանի» տեղերը հանձնաժողովում լրացնում հանրապետականները»
03/05/2013 14:33

«Ի՞նչու են «Բարև Երևանի» տեղերը հանձնաժողովում լրացնում հանրապետականները»

Մինչև ընտրություններն ուզում եմ ընտրողներին ևս մեկ անգամ ասել` սա քաղաքական ընտրություն է ու քվեաթերթիկում միայն քաղաքական կուսակցությունների անուններ են լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանն անդրադարձավ նախօրեին Ազատության հրապարակում ԲՀԿ կազմակերպած հանրահավաքին ու դրա վերաբերյալ սկսված քննարկումներին.

«Կասեմ, որ երբ հավաքվում է մի քանի տասնյակ հազար մարդ, հեշտ է այնտեղ գտնել երեխաների ու այլ բնակավայրերից եկած մարդկանց: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով են նրանք եկել` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն տեղաշարժվել այն տրանսպորտով, որով ցանկանում են: Մարդիկ պարտավոր չէին ոտքով գալ հանրահավաքի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանն ու ԲՀԿ-ին քննադատողներից անդրադարձավ հատկապես «Բարև Երևան» դաշինքնին:

«Կուսակցություններ կան, որ որակով ընտրություններ ունենալու համար կուրծք են ծեծում: Ցանկանում եմ հարց տալ նրանց և, բնականաբար, «Բարև Երևան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչո՞ւ են տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում Հանրապետական կուսակցության անդամները: Եվ եթե ինչ-որ մեկը պատրաստ է հերքել ասածս` ես նրան բանավեճի եմ հրավիրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

 

«Ի՞նչու են «Բարև Երևանի» տեղերը հանձնաժողովում լրացնում հանրապետականները»