Նոր կառավարության կազմը հայտնի կդառնա այսօր
07/05/2013 11:58

Նոր կառավարության կազմը հայտնի կդառնա այսօր

Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, ինչից անմիջապական հետո՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստի ընթացքում կներկայացվի կառավարության կազմը: Այս մասին Aysor.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ որպես կանոն` ՀՀԿ ԳՄ-ն նիստեր գումարվում են յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 9-ը կառավարության ձևավորման վերջին ժամկետն է, նաև` ոչ աշխատանքային օր,  կուսակցության ղեկավար մարմնի նիստը տեղի կունենա այսօր: 

Նոր կառավարության կազմը հայտնի կդառնա այսօր