ՀՀԿ-ն ներկայացրեց նոր կառավարության կազմը
07/05/2013 21:25

ՀՀԿ-ն ներկայացրեց նոր կառավարության կազմը

Ներկայիս կառավության կազմում էական փոփոխություններ չեն լինի: Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Յուրի Վարդանյանը, իսկ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: ՀՀԿ-ի մյուս պորտֆելները կմնան նույնը, ՕԵԿ-ի երեք պորտֆելները` նույնպես:

Հարցին` ստացվեց, որ կառավարությունը արդյունավետ է աշխատել և ի՞նչ խնդիր է դրվել նոր կառավարության առջև, Է. Շարմազանովը պատասախանեց.

«Ավելի արդյուանվետ աշխատել»:

ՀՀԿ-ն ներկայացրեց նոր կառավարության կազմը