Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ ինքն ու Գագիկ Ծառուկյանը նման չեն
07/05/2013 16:48

Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ ինքն ու Գագիկ Ծառուկյանը նման չեն

«Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ինձ ասացին, որ կարող եմ շարունակել աշխատել»,- «Ազատություն» Ռ/Կ-ի եթերում հայտարարեց գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնել է, որովհետև «մեզ հակակշիռ էր պետք»:

«Կորուստներ, դժվարություններ եղան, մեծ զրկանքների, մեծ դժվարությունների առաջ կագնեցի, բայց մեծ փորձ ձեռք բերեցի, ավելի նոր աչքով նայեցի կյանքին»,- խոստովանեց Խ. Սուքիասյանը:

Այսօր, նրա խոսքով, կան կուսակցություններ, որոնք ավելի շատ իրենց շահի մասին են մտածում, քան` երկրի:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը նման են, Խ. Սուքիասյանն ասաց, որ իր և Գագիկ Ծառուկյանի միջև նմանության չկա:

«Առաջին նախագահը իրավունք ունի կարծիք հայտնելու, հարգում եմ նրա կարծիքը, բայց պարոն Ծառուկյանի հետ որևէ քննարկում չեմ ունեցել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Խ. Սուքիասյանը:

 

Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ ինքն ու Գագիկ Ծառուկյանը նման չեն