«ՀԱԿ-ի պարտության պատճառը նաև նախագահական ընտրություններին չմասնակցելն էր»
07/05/2013 15:40

«ՀԱԿ-ի պարտության պատճառը նաև նախագահական ընտրություններին չմասնակցելն էր»

Ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Կա փող, որն էլ բերում է իշխանություն: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին, ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Իրականում փողի ընտրություն է եղել: Իշխանությունն ամեն անգամ այս կերպ վերարտադրվում է»,- ասաց պատգամավորը:

Լ. Սարգսյանն այն կարծիքին է, որ ընդդիմությունը ձայների կորուստ ունեցավ նաև նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառով.

Ինչ վերաբերում է «Բարև Երևան» դաշինքի ստացած արդյունքներին, ապա պատգամավորը նշեց, որ դրանք իրենց սեփական ձայներն են:

Դիտարկմանը, թե որո՞նք են այն երեք պատճառները, որոնք Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի պարտության պատճառ դարձան, Լ. Սարգսյանը նշեց, որ պետք է վերլուծել և այդ ժամանակ նոր ասել, թե որոնք էին պատճառները.

«Որոշ չափով ազդեց նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի չմասնակցելը, մեծ չափով` արտագաղթը, ինչպես նաև` փողի գործոնը»,- ասաց նա` հավելելով, թե ընտրություններում չկողմնորոշվածները նույնպես շատ էին, «որոնք կարող էին կողմնորոշվել ՀԱԿ-ի օգտին, սակայն կողմնորոշվեցին փողի հաշվին»:

 

 

«ՀԱԿ-ի պարտության պատճառը նաև նախագահական ընտրություններին չմասնակցելն էր»