.jpg)
Փոփոխություններ` դատական, դատավարության օրենսգրքերում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք ընդունելու դեպքում կբարձրանան դատական ակտերի հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը և այլն։
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։