Զուրաբյան. «Ժառանգությունը» ձախողել է` համագործակցելով հակառակ ճամբարի հետ
08/05/2013 17:56

Զուրաբյան. «Ժառանգությունը» ձախողել է` համագործակցելով հակառակ ճամբարի հետ

Երևանի ավագանու ընտրություններին ամենալուրջ համագործակցությունը եղել է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ։  ՀԱԿ-ը,  ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն պատերազմել են շատ սկզբունքային: Լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Շարունակելով խոսքը` նա նշեց, որ իրենք հանուն օրինականության վճռական կռիվ են տվել տեղամասերում, իսկ «Ժառանգությունը», ըստ նրա, ձախողել է` շատ հաճախ համագործակցելով հակառակ ճամբարի հետ. ««Ժառանգության» մեջ կան մարդիկ, որոնք նույնպես համագործակցել են մեզ հետ, կռվել են,  ամենասկզբունքայինն իրենք են եղել, բայց մեծամասնությունը համագործակցել է իշխանության հետ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենք  տեղեկություններ են ստացել, որ  ԲՀԿ-ն ուղղորդել է ընտրողներին, ինչը «մեզ համար անընդունելի է, բայց որևէ խնդիր չկա քննադատելու»։

Նա հայտնեց, որ ընտրությունների նախօրեին  իրեն է այցելել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` ոստիկանապետի  և իշխանությունների անունից հավաստիացում ներկայացնելով,  որ ընտրությունների օրը ցանկանում են անցկացնել բացառիկ օրինական ընտրություններ:

Սակայն. «Ոստիկանությունը ևս մեկ անգամ ձախողվեց կամ դարձավ հանցակից, նույն ուղղորդումն էր, ընտրակաշառքի բաժանումը...  մի օպերացիա է, որը ընդգրկում է հազարավոր մարդկանց»:

Զուրաբյան. «Ժառանգությունը» ձախողել է` համագործակցելով հակառակ ճամբարի հետ