Նախագահ Սարգսյանը տասնյակ հրամանագրեր է ստորագրել
08/05/2013 10:58

Նախագահ Սարգսյանը տասնյակ հրամանագրեր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տասնյակ հրամանագրեր է ստորագրել: Այսպես.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.

Յուրի Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Յ. Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:


Նախագահը հարամանագիր է ստորագրել Դ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու և ՀՀ ֆինանսների նախարար նշանակելու մասին:


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Դերենիկ Դումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:

Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:

Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար:

Գագիկ Բեգլարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:

Հրայր Թովմասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

Արմեն Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Արմեն Աշոտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին նշանակել փոխվարչապետ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Սամվել Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:

Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Վահրամ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:

Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:

Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:

Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:


ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ սույն հրամանագրերն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Նախագահ Սարգսյանը տասնյակ հրամանագրեր է ստորագրել