«Ռ. Քոչարյանը պետք է ծեծի Հանրապետականի դուռն ու հարցնի՝ թույլ կտա՞ք մտնել»
15/05/2013 15:19

«Ռ. Քոչարյանը պետք է ծեծի Հանրապետականի դուռն ու հարցնի՝ թույլ կտա՞ք մտնել»

«Ես հազար անգամ ասել եմ, որ ՀՀԿ-ն լիարժեք ձևավորված միակ քաղաքական կազմակերպությունն է, իսկ ԲՀԿ-ն փորձում է մոտենալ նրան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկայանը:

Մնացած քաղաքական ուժերը, Ադիբեկյանի խոսքով, փոքր քաղաքական խմբավորումներ են:

««Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ն ընդդիմադիր են, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, սակայն, չափավոր ընդդիմադիր են, իսկ ՀԱԿ-ը՝ ձախ ընդդիմադիր»,- ասաց սոցիոլոգը: Նրա ձևակերպմամբ` ՀՀԿ-ն աջ իշխանամետ է, ՕԵԿ-ը` չափավոր իշխանամետ, իսկ ԲՀԿ-ն կենտրոնամետ:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ երկրորդ նախագահի մուտքը քաղաքականություն, Ադիբեկյանը ասաց. «Հիմա եթե նա ուզում է վերադառնալ, նա պետք է ծեծի Հանրապետականի դուռը, ասի՝ թույլ կտա՞ք ներս մտնել»:

 

«Ռ. Քոչարյանը պետք է ծեծի Հանրապետականի դուռն ու հարցնի՝ թույլ կտա՞ք մտնել»