Գազի գինը կորոշվի 90 օրից. «Գիտեք մեզ համար հե՞շտ է»
15/05/2013 18:03

Գազի գինը կորոշվի 90 օրից. «Գիտեք մեզ համար հե՞շտ է»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ գործող կարգի, «ՀայՌուսգազարդ» ՓԲ և «Տրանսգազ» ՍՊ ընկերությունների հայտը պետք է քննարկի 90 օրում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

«Սակայն, դա չի նշանակում, որ 90 օր հանձնաժողովը հարցը պիտի նայի: Լուրջ, տնտեսագիտական ուսումնասիրություններ պիտի արվի, հանրային լսումներ պիտի կազմակերպվեն»,- ասել է խոսնակը:

Այն դիտարկմանը, թե որպես կանոն` նմանատիպ հայտերը բավարարվում են, տիկին Ստեփանյանն ասել է, որ չի կարող կոնկրետ հիշել, թե որն է բավարարվել, որը` մերժվել:

«Էլի եմ կրկնում, պիտի հայտը նայվի, վերլուծություններ արվի: Գիտեք մեզ համար հե՞շտ է բավարարել նման հայտերը: Մենք էլ մարդ ենք չէ՞, մտածում ենք մեր բնակիչների մասին»,- ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք` «ՀայՌուսգազարդն» ու «Տրանսգազը» հայտ են ներկայացրել հանձնաժողով` գազի սակագինը վերանայելու առաջարկով:

 

Գազի գինը կորոշվի 90 օրից. «Գիտեք մեզ համար հե՞շտ է»