Գյուղացիները դարձյալ փակել են ճանապարհը. Բանկը դրա հետ կապ չունի
15/05/2013 15:47

Գյուղացիները դարձյալ փակել են ճանապարհը. Բանկը դրա հետ կապ չունի

Aysor.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների գյուղացիները փակել են Արմավիր-Մարգարա ճանապարհը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այսպիսով մարդիկ փորձում են թույլ չտալ «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի» աշխատակիցներին մտնել գյուղ և պարտապաններից հավաքագրել գյուղվարկերի տոկոսները:

Aysor.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ տեղյակ չէ բանկի աշխատակիցների գործունեության վերաբերյալ, ճանապարհները փակ չէ, պարզապես Գյուղատնետսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ այցելում են համայանքներ, գյուղացիներին խորհուրդներ են տալիս, թե ինչպես վարվել հողի հետ, ինչ մշակել, այդ պատճառով էլ մարդկանց կուտակումներ են առաջացել:

«ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Պողոսյանը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հարցին, թե Արմավիրի մարզից քանի վարկառու ունի բանկը, Հ. Պողոսյանը չպատասպանեց:

Գյուղացիները դարձյալ փակել են ճանապարհը. Բանկը դրա հետ կապ չունի