Հակոբ Մուրադյան. Պռոշյանում պղծել են ազատազամարտիկներին նվիրված մատուռը
15/05/2013 11:19

Հակոբ Մուրադյան. Պռոշյանում պղծել են ազատազամարտիկներին նվիրված մատուռը

Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում ազատամարտիկներին նվիրված մատուռի պատին անհայտ անձինք գրել են. «Պարահանդեսն ավարտվեց»:

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին` Հակոբը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք չգիտեն, թե ով է արել, և նախկինում էլ նման դեպքեր չեն եղել, իսկ այս դեպքում որևէ բան չեն կարող անել: 

Հարցին` իսկ ի՞նչ կարծիք ունի Հ. Մուրադյանի գործով ընթացող նախաքննության մասին, և մեղավոր համարում է գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանին, նա նշեց, որ առայժմ որևէ բան չի կարող ասել, սակայն եթե գործը շատ «ձգձգվի, իրենք համապատասխան քայլեր կկատարեն»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի շենքի մոտ հայտնաբերվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ին հայտնել էին, որ Հ. Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է եղել: Նա ստացել է աջ քունքի շրջանում հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:

Նախորդող հրապարակումներ՝ Պռոշյանի գյուղապետի գործով ձերբակալվել են Արտակ և Արայիկ Պետրոսյանները

Հակոբ Մուրադյան. Հրաչ Մուրադյանին սպանել են աթոռի համար

 

 

Հակոբ Մուրադյան. Պռոշյանում պղծել են ազատազամարտիկներին նվիրված մատուռը