Պ. Ղազարյան. ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. Սա Գ. Ծառուկյանի անձնական կարծիքն է
15/05/2013 16:38

Պ. Ղազարյան. ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. Սա Գ. Ծառուկյանի անձնական կարծիքն է

«Ընդդիմություն չլինելու հայտարարությունը Գագիկ Ծառուկյանինն է և ոչ թե կուսակցության պաշտոնական հայտարարությունը»,- «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը:

«Երբ ԲՀԿ նախագահը չի գնում Նախագահի երդմնակալությանը, դա ավելի խոսուն փաստ է, քան` խոսելը»,- ասաց Պ. Ղազարյանը և հավելեց, թե ԲՀԿ-ն քննադատում է վարչապետին, իսկ վարչապետին հենց Նախագահն է նշանակում:

«Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, եթե Ծառուկյանը չգնաց Նախագահի երդմնակալությանը և այլն, դա խոսում է ընդիմադիր լինելու մասին»,- ասաց քաղաքական մեկնաբանը:

Պ. Ղազարյանի խոսքով` այն կուսակցությունները, որոնք կառավարության մեջ չեն, ընդդիմություն են:
 

Պ. Ղազարյան. ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. Սա Գ. Ծառուկյանի անձնական կարծիքն է