Նախագահ. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գումարը կկրկնապատկվի
16/05/2013 15:23

Նախագահ. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գումարը կկրկնապատկվի

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը ոչ միայն շարունակական կլինի, այլև` ՀՀ Նախագահի կողմից դրան տրվող գումարը կկրնապատկվի: Այս մասին այսօր երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը Նախագահին ներկայացրեց նախորդ տարի տրամադրված գումարի ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, Նախագահը ներկայավեցին այն 4 ուղղությունները, որոնց վրա ծախսվել է տրամադրված գումարը:

«Այդ գումարով մենք փորձել ենք ապահովել չորս ուղղություն` երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումներ, երիտասարդ գիտնականների գիտաժողովների կազմակերպում, գիտական դրամաշնորհների տրամադրում և վերջապես, երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության կազմակերպում»- ասաց նա:

Դիտարկմանը, թե եթե Նախագահը կրկնապատկել է տրամադրվող գումարը, ուրեմն գոհ է մնացել ԵԳԱԾ-ի աշխատանքից, Խաչատրյանը նշեց, որ, ըստ ամենայնի, գոհ է, և «մենք այս տարի կրկնկապատկված գումարով՝ 200 մլն դրամով, կփորձենք մի քանի նոր ուղղությամբ աշխատել»:

Նշենք, որ ԵԳԱԾ ղեկավար մարմինը կազմված է 9 երիտասարդ անդամից, երեք ներկայացուցիչները տարբեր բուհերից են, երեքը` ԳԱԱ երտասարդ գիտնականների խորհրդից, երեքը` ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունից:

Երտասարդ գիտնական Արամ Ջիվանյանը, ով ԵԳԱԾ ղեկավար մարմնում ներկայացնում է ՊԳՖԱ-ն, Aysor.am-ի հետ զրոււցում ասաց, որ այս ծրագրի առանձնացրած չորս ուղղություններն էլ այնքան կարևոր են, որ գումարը, եթե անգամ տասնապատկվեր, ապա էլի անելու բան կլիներ այս ուղղություններով:

«Կարծում եմ, որ այս տարի ևս կշարունակենք աշխատել այս, ինչպես նաև նոր ուղղությունների վրա»,- ասաց նա և ավելացրեց, որ իր կարծիքով` երիտասարդների համար հենց երիտասարդներին գումար տալն ու գումարի տնօրինումը նրանց թողնելը, բավականին արդյունավետ մոդել է:

Նշենք, որ այս հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը, ինչպես նաև` երիտասարդ գիտնականներ:
 

Նախագահ. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի գումարը կկրկնապատկվի