ՀԱԿ-ը վարչության նիստ է գումարել. Այն վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը
17/05/2013 18:12

ՀԱԿ-ը վարչության նիստ է գումարել. Այն վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից: 

Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը:

Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները:

Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ և վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ-ի ընթացքում քննարկման ժամանակացույցը:

Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները:
 

ՀԱԿ-ը վարչության նիստ է գումարել. Այն վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը