.jpg)
Արմեն Մարտիրոսյան. Մանդատներ վերցնելով չենք լեգիտիմացնում ընտրությունները
Չեմ կարծում, որ ավագանու մեր վեց մանդատը վերցնելով մենք լեգիտիմացնում ենք ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ցուցակում «Բարև Երևանի» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
«Մեզ այլ բան չի մնում, քան պայքարել ու լծակները հնարավորինս ծառայեցնել եղած խնդիրների լուծմանը: Մեզ վստահեցին` պետք է արդարացնենք այդ վստահությունը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ «Բարև Երևանը» ավագանիում լինելու է զսպող օղակ.
«Միակ ընդդիմադիր ուժն ենք այստեղ ու պետք է ներկայացնենք ինչպես հասարակությունը, այնպես էլ` ավագանի չանցած մյուս ընդդիմադիր ուժերին»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Ինչ վերաբերում է մայիսի 5-ին կայացած ընտրություններին, ապա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, դրանք շատ ավելի վատն էին, քան նախագահական ու խորհրդարանական ընտրությունները.
«Այս ընտրություններն ուղղակի տասը քայլով հետ էին նախորդ երկուսից»,- աաց Ա. Մարտիրոսյանը: