Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությունն անկում է ապրում
17/05/2013 14:37

Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությունն անկում է ապրում

Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքականությունը փողոցից կանցնի խորհրդարան և մամուլ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, թե առաջիկա չորս տարվա ընթացքում, երբ ընտրական գործընթացներ չեն լինի, կընթանա քաղաքական դաշտի բյուրեղացում:

Քաղաքագետի կարծիքով` կարևոր քաղաքական շրջան է սկսվում և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար. «Ընդդիմության դաշտում, կարծես, քաոսային վիճակ է: Ընդդիմությունն անկում է ապրում, որովհետև նրանք ճիշտ քաղաքականություն չվարեցին»:

Ընդդիմությունը, Ա. Իսկանդարյանի կարծիքով, պետք է առաջիկա չորս տարվա ընթացքում նաև նոր աշխատաոճ մշակի, քանի որ հինը կենտրոնացած էր ընտրությունների վրա:

 

Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությունն անկում է ապրում