.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջում կայցելեն տարածաշրջան
Այսօր Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:
Համանախագահները և արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիներըշ՝ ԼՂ հակամարտության հարում խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:
Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու համար:
Համանախագահները կոչ արեցին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին:
Նշենք, որ համանախագահները այս ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու համար: