.jpg)
Գյուղացիները բացել են Արմավիր-Երևան ճանապարհը` մինչև հինգշաբթի
Կարկուտից տուժած արմավիրցիները համաձայնել են բացել Արմավիր-Երևան ճանապարհը միայն այն բանից հետո, երբ գյուղնախարարը խոստացել է իրենց պահանջներն այս հինգշաբթի բարձրաձայնել կառավարությունում: Այս մասին Aysor.am-ին ասաց բողոքի ակցիայի մասնակից, Ալաշկերտ գյուղի բնակիչ Գևորգը:
«Գյուղնախարարն ու փոխվարչապետը խոստացան մեր հարցը բարձրացնել կառավարության հերթական նիստում, սակայն մենք ցանկանում ենք, որ արտահերթ նիստ գումարվ ու հարցը հնարավորինս շուտ լուծվի»,- ասաց Գևորգն ու ավելացրեց, որ գյուղացիներն, այնուամենայնիվ, համաձայնել են սպասել մինչև հերթական նիստն ու բացել են ճանապարհը: