.jpg)
«Առաջարկվել է երկու տարով հետաձգել նոր կառուցվող էներգաբլոկի շահագործումը»
Այսօր ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Նաիրա Կարպետյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կառավարության ծրագրում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարց ուղղեց:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը նոր էներգաբլոկի կառուցման գաղափարից չի հրաժարվել, կազմակերպություն է ընտրվել, որը զբաղվում է ատոմակայանի էնեգաբլոկի կառուցման համալիր հիմնավորման աշխատանքներով և թե ինչ քայլերով պետք է իրականցվի այդ ծրագիրը:
Իսկ հարցին, թե ինչու կառավարության նոր ծրագրում չկա էնեգաբլոկի կառուցման հարցը, վարչապետը պարզաբանեց, որ այս պահին քննարկումներ են գնում, կառուցումը նաև կապված է ֆինանսական միջոցների հետ:
«Երբ պարզ կլինի, թե ինչքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, ըստ այդմ կկողմնորոշվենք, թե ե՞րբ կառուցենք նորը»,- ասաց Տ. Սարգսյանը: