ԱԺ նախագահն իր մեկ ամսվա աշխատավաձով կօգնի տուժած արմավիրցիներին
21/05/2013 18:05

ԱԺ նախագահն իր մեկ ամսվա աշխատավաձով կօգնի տուժած արմավիրցիներին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի մարզում կարկուտի հետևանով տուժածներին: 

ԱԺ հայտարարությունների ժամին, երբ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) ներկայացնում էր իր տեղեկությունները մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկուտի հետևանքների մասին, ցանկություն հայտնեց, որ հաշվեհամար բացվի, դրամահավաք կազմակերպվի կարկուտից տուժած արմավիրցիներին ինչ-որ չափով օգնելու համար:
Հ. Աբրահամյանը հայտնեց, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրի, ապա կոչ արեց պատգամավորներին, որ նույնը անեն նաև իրենք:

Հայտարարությանը դահլիճից արձագանքեց ԱԺ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, թե կառավարությունը չի պատրաստվո՞ւմ ինչ-որ բան անել: Ի պատասխան Հ. Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը նույնպես կաջակցի:
 
ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությանն առաջարկեց նամակով հանդես գալ, որպեսզի Արմավիրի մարզում տուժածներին զեղչեր, արտոնություններ տրամադրվեն՝ ուսման վարձերի և բուժօգնության հետ կապված:

ԱԺ նախագահն իր մեկ ամսվա աշխատավաձով կօգնի տուժած արմավիրցիներին