.jpg)
Ա. Ադիբեկյան. Հայաստանին ագրոապահովագրական համակարգ է պետք
Հայաստանում պետք է ներդնել ագրոապահովագրական համակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգն ասուլիսի ժամանակ առաջարկով դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանին.
«Տեսեք, եթե 300.000 ֆերմերից տարեկան 20$ հավաքվի և վճարվի որևէ ապահովագրական ընկերություն, պետությունն էլ իր հերթին ավելացնի 6 մլն դոլար, գյուղատնտեսական վնասների զգալի մասը հնարավոր կլինի շատ արագ փոխհատուցել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանն ու ավելացրեց, որ բացի այդ գյուղացուն պետք է ապահովել ամեն ինչով` թունաքիմիկատներով, սերմացուով, տեխնիկայով և ամենակարևորը` նպաստել բերքի իրացմանը:
«Անձամբ ես վիրավորվել եմ վարչապետի այն հայտարարությունից, որ գյուղացին իր քրտինքով ստացած բերքը պետք է բերի վաճառի: Նման բան աշխարհում չկա, վաճառքը միշտ միջնորդների օգնությամբ է կատարվում»,-ասաց սոցիոլոգը: