Գազի գնի մասին լսումներն անցնում են առանց ակտիվիստների. Նրանց հետ են կանչել
23/05/2013 19:29

Գազի գնի մասին լսումներն անցնում են առանց ակտիվիստների. Նրանց հետ են կանչել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում այս պահին սկսվել է  դռնփակ նիստ, որը վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը:

Նիստին լրագրողների համար նախատեսված սենյակից հետևող ակտիվիստները  քիչ առաջ դուրս եկան խորհրդարանից: Նրանցից իրավապաշտպան Մերի Խաչատրյանը լրագրողների  հետ զրույցում հայտնեց, որ իրենց՝ ԱԺ-ում գտնվելու ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Էերգետիկայի նախարարը մի շարք տվյալներ հրապարակեց, որ դեռևս հայտնի չէր հանրությանը: Փակ լսումների օրակարգը հստակ նշված չէր»,- ասաց նա:  

Մ. Խաչատրյանը հայտնեց, որ նիստին մասնակցում են ՏՄՊՊՀ  նախագահը, վարչապետը,  պատգամավորներ և նախարարներ:

Նկատենք, որ  ակտիվիստները ԱԺ-ից դուրս են եկել այն պատճառով, որ դրսից հեռախոսազանգ են ստացել, թե, իբր, դրսում գտնվող ակտիվիստները պահանջում են, որ նրանք դուրս գան, սակայն ակտիվիստներից և ոչ մեկ հանձն չառավ, որ հենց իրենք են զանգահարել ԱԺ-ում գտնվող իրենց ընկերներին:

Ակտիվիստներն ասացին նաև, որ Ազգային ժողովում իրենց համար ստեղծված չէր լսումներին մասնակցելու հնարավորություն,  դրա փոխարեն նրանց տեղ էին հատկացրել լրագրողների համար նախատեսված սենյակում` պարզապես լսումներին հետևելու համար:
 

Գազի գնի մասին լսումներն անցնում են առանց ակտիվիստների. Նրանց հետ են կանչել