.jpg)
Commonspace.eu. Հայ դիվանագետները շատ հաճախ քայլել են «ապակու» վրա
Commonspace.eu քաղաքական հարցերով խմբագիրն անդրադարձել է Հայաստանի քաղաքականությանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեությանը:
«Էդվարդ Նալբանդյանը շուրջ 5 տարի եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար, ում գործունեության ընթացքում արտաքին քաղաքականության ասպարեզում երկիրը դիմակայել է մի շարք կոշտ մարտահրավերների:
Նալբանդյանը երկրի դիվանագիտական ղեկավարի պաշտոնը ստանձնել է Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականին նախագահ ընտրվելուց ի վեր: Նա փոխարինել է փորձառու և լավ ԱԳ նախարար՝ Վարդան Օսկանյանին, ով երկար տարիներ պաշտոնավարելուց հետո իր հետքն է թողել Հայաստանյան դիվանագիտության ասպարեզում:
Է.Նալբանդյանն, ի տարբերություն իր նախորդի, ձևավորել է իր առանձնահատուկ ոճը: Մի շարք միջազգային դիտորդներ կարծում են, որ նա բավականաչափ հմտացել է իր աշխատանքում՝ դատելով վերջինիս միջազգային հարթակներից հնչեցված ելույթները:
Սրա պատճառն, իհարկե, այն չէ, որ Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքականության մարտահրավերները նվազել են:
Հայաստանի պես փոքրիկ երկիրը, որն ունի սահմանափակ ռեսուրսներ ու ինչպես գերտերություն, պետք է զբաղվի համաշխարհային մասշտաբի դիվանագիտությամբ:
Փակուղու մեջ գտնվելով Ադրբեջանի, ինչպես նաև պատմական հակամարտություն ունենալով Թուրքիայի հետ, Հայաստանը այսպես ասած «իր քաշից ծանր բեռ է կրում»:
Հայ դիվանագետները ներկայումս միակն են, ովքեր շարունակում են իրենց առաքելությունը Սիրիայի Հալեպ քաղաքում՝ փորձելով պաշտպանել Սիրիայի հայ համայնքի շահերը:
Թերևս Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ մարտահրավերը` Ռուսաստանի հետ հարաբերությունների իրականացումն է: Հայաստանը զգում է, որ պետք է հավասարակշռել իր թշնամուն` Ադրբեջանին, որի հետ դեռ տեխնիկապես պատերազմի մեջ է գտնվում, և հակառակորդ Թուրքիան, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ:
Հայաստանը շուտով կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նալբանդյանի օրոք Հայաստանի դիվանագիտությունն ամեն հարցում եղել է զգալի ճկուն:
Շատ հաճախ հայ դիվանագետները ստիպված են եղել քայլել «ապակու վրա». 2009թ Թուրքիան ընկրկեց, սկսվեց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները ԵՄ-ի հետ: Հանդիսանալով Ռուսաստանի կողմից գլխավորած ռազմական կազմակերպության՝ ՀԱՊԿ անդամ, Հայաստանը նաև ակտիվ համագործակցության համաձայնագիր ունի ՆԱՏՕ-ի հետ:
Նալբանդյանի ԱԳ նախարար դառնալուց ի վեր Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հազիվ թե, փոխվել է: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի տապալման մեջ»,-գրում է պարբերականը: