.jpg)
Շավարշ Քոչարյան. Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ չկան
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացեց ԱԳՆ ոլորտում 2012 թ-ի բյուջեի կատարողականը: Այնուհետև պատգամավորների հարցերին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանին հարց ուղղեց, թե արդյոք հայ-թուրքական արձանագրությունները չխոչընդոտեցի՞ն աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, պատգամավորը ներկայացրեց այն երկրները, որոնք 1997-ից 2007թ-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Շավարշ Քոչարյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց, որ իրոք, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղել է: Ըստ նրա՝ Թուրքիան փորձում է բոլորին համոզել, որ ինքը երկխոսում է Հայաստանի հետ և Ցեղասպանությունը ճանաչելով հարաբերությունները կարող են բարդացնալ, իսկ որոշ երկրներ այդ խայծը կուլ են տվել:
Փոխնախարարը հաղորդեց նաև, որ այժմ էլ թուրքական և ադրբեջանական մամուլում հրապարակումներ ենլինում, թե իբր գաղտնի բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. «Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ չկան, այդ լուրերի տարածումը ձեռնտու է Թուրքիային: Նրանք փորձում են գործընթացը դանդաղեցնել»:
Այժմ, նրա փոխանցմամբ, Թուրքիան փակ դիվանգետներ է գործուղում տարբեր երկրներ, ներգրավվում արտերկրում ապրող ադրբեջանցիներին` փորձում են քայլեր կատարել Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: