4-ամյա Անգելինային շտապ վիրահատություն է պետք. Ծնողները գումար չունեն
31/05/2013 16:51

4-ամյա Անգելինային շտապ վիրահատություն է պետք. Ծնողները գումար չունեն

4-ամյա Անգելինային գլխուղեղի շտապ վիրահատություն է պետք Գերմանիայում: Անգելինայի մայրը` Գոհարը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխայի վիճակը օրեցօր վատանում է, սակայն բուժման համար անհրաժեշտ գումար գտնել չի հաջողվում:

«Ծնվելիս Անգելինան ստացել է տրավմա արյունազեղման տեսքով, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի աջ կիսագնդի կիստոզ գլիոզ գոյացություն։ Այս 4 տարիների ընթացքում կիստան մեծացել է, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կարող է պահի տակ լրիվ կորցնել տեսողությունը։ Առկա է նաև ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։ Այժմ արդեն մեկ ամիս է, տարբեր դեղամիջոցներով նրան տանն ենք պահում, սակայն վիճակը բարդանալու դեպքում միանգամից բժշկի ենք դիմում կամ հիվանդանոց տանում»,-ասաց նա:

Նրա խոսքով` իրենք երեխայի տվյալները ուղարկել են Գերմանիայի տարբեր բժշկական հաստատություններ, որտեղից միայն 2 հաստատությունից են պատասխան ստացել, որ կարող են վիրահատել Անգելինային, իսկ վիրահատության արժեքը ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար է:

«Մենք դիմել ենք բոլորին, հաշվեհամար ենք բացել այս տարվա փետրվարին, բայց մինչև այժմ հաջողվել է հավաքել միայն 1 մլն դրամից մի քիչ ավել գումար»,-ասաց նա:

Անգելինային օգնելու համար կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին.

006-049472-001 HSBC դրամային հաշիվ, ստացող - Էդուարդ Գասպարյան
2051 0526 4555 7001 INECOBANK ARCA հաշիվ, ստացող - Էդուարդ Գասպարյան

Նախորդող հրապարակում` 4-ամյա Անգելինային գլխուղեղի շտապ վիրահատություն է պետք, բայց գումար չկա

4-ամյա Անգելինային շտապ վիրահատություն է պետք. Ծնողները գումար չունեն