.jpg)
«Քաղաքապետը բյուջետային հարցերի քննարկումներից խուսափելու պատճառ չունի»
Այսօր Երևան քաղաքի բյուջեի կատարողականը ԱԺ-ում ներկայացնում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քաղաքապետը չի ներկայացնում բյուջեի կատարողականը:
Կամո Արեյանը հաղորդեց, որ քաղաքապետը առիթ և պատճառ չունի բյուջետային հարցերի քննարկումներից խուսափելու, պարզապես «հարգելի պատճառով» չի կարող մասնակցել քննարկումներին, որը համաձայնեցված է եղել հանձնաժողովների նախագահների հետ, իսկ թե որոնք էին Տարոն Մարգարյանի «հարգելի պատճառով» բացակայելու պատճառները, Կամո Արեյանը չներկայացրեց:
ՆԱխորդող հրապարակում՝ Փաշինյանը՝ Արեյանին. Ինչո՞վ էիք զբաղվում, երբ հրապարակի տեսքը աղճատվում էր