Հայկական կողմը չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել իր դիրքորոշմանը
31/05/2013 12:29

Հայկական կողմը չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել իր դիրքորոշմանը

ԼՂ հակամարտությունը պաշտոնապես չի քննարկվում ո՛չ Եվրոպայի խորհրդում, ոչ ԵԽ Նախարարների կոմիտեում, քանի որ այդ կառույցները մանդատ չունեն, բայց մենք շնորհակալ ենք` ԼՂ խնդրի կարգավորման որոնումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ նրանց և այլ միջազգային կառույցների հետաքրքրության համար: Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում, շնորհակալություն հայտնելով եվրոպական կառույցներին ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու համար, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Աշխարհում չկա որևէ այլ հակամարտություն, որը բարձրացած լինի նման բարձր մակարդակի»,-ընդգծեց ԱԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանը ողջունում է ընդումված բոլոր հայտարարությունները և պատրաստ է այդ հիմքով մասնակցել հակամարտության կարգավորմանը:

«Հայկական կողմը երբեք չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել բացառապես իր դիրքորոշմանը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, որն արտացոլված է այս հայտարարություններում: Նման իրական աջակցությունը կօգնի խաղաղ կարգավորում գտնել»,- ասաց Է. Նալբանդյանը և հավելեց, որ հայկական կողմը նմանատիպ մոտեցում է սպասում նաև Ադրբեջանից:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը փոխզիջման ի՞նչ աստիճանի է պատրաստ գնալ, Նալբանդյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ Երևանի դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը:
 

Հայկական կողմը չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել իր դիրքորոշմանը