Հ. Բագրատյան. Աստծուց էլ ի՞նչ եք ուզում, խոշորացնում եք, որ բերքը պակասի՞
31/05/2013 18:24

Հ. Բագրատյան. Աստծուց էլ ի՞նչ եք ուզում, խոշորացնում եք, որ բերքը պակասի՞

Դուք գտնում եք, որ կոոպերացիոն խոշորացումը գործընթաց է, որ այսօր պետք է իրագործվի, հա՞: Նման հարց այսօր Ազգային ժողովում պատգամավոր Հրանտ Բագրատյանն ուղղեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Բացի այդ Բագրատյանը կասկածի տակ առավ այն փաստը, որ Արմավիրի մարզի 15-17 տոկոսը հատկացված է ճանապարհներին ու ավելացրեց, որ եթե շատ հողեր այս մարզում նախկինում չէին մշակվում, հիմա` մշակվում են ու մարզն այսօր բանջարաբոստանային այնքան բերք է տալիս, որքան ամբողջ հանրապետությունը 1990 թ.-ին:

Իբրև իր խոսքերի ապացույց՝ պատգամավորը ներկայացրեց վիճակագրական հետևյալ տվյալները: Եթե նախկինում մարզը տալիս էր 31 հազար տոննա բանջարաբոստանային կուլտուրա, ապա այսօր 206 հազար տոննա է տալիս:
Նախկինում կարտոֆիլի բերքը կազմում էր 212 հազար տոննա, հիմա` 645 հազար տոննա:

«Աստծուց էլ ի՞նչ եք ուզում: Հայաստանը երբևէ այսքան բանջարաբոստանային կուլտուրա չի արտադրել: Խոշորացնում եք, որ բերքը պակասի՞»,- հարցրեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է փոքր հողերը միավորելով` ստեղծել գյուղատնտեսական կոոպերացիաներ:
 

Հ. Բագրատյան. Աստծուց էլ ի՞նչ եք ուզում, խոշորացնում եք, որ բերքը պակասի՞