.jpg)
ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը ԼՂ հարցով հայտարարություն է ընդունել
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումը բխում է այն պարտավորություններից, որ ստանձնել են Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Այդ համատեքստում ԵԽԽՎ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցություններին, որոնք նոր հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- այս մասին ասված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագրում, որը ստորագրվել է Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները, հասնել հաշտեցման, ինչպես նաև` արագացնել ԵԱՀԿ Մնսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Վեհաժողովը խորհրդարանական դիվանագիտության միջոցով պատրաստ է անել ամեն ինչ` արագացնելու բանակցությունները և փոխվստահություն հաստատել երկու անդամ երկրների խորհրդարանականների միջև: