«Գյուղացին պետք է ապահովված լինի գյուղատնտեսական ջրով». Բողոքից հետո
31/05/2013 18:09

«Գյուղացին պետք է ապահովված լինի գյուղատնտեսական ջրով». Բողոքից հետո

Այսօր ԱԺ-ում մարզպետարանների նախորդ տարվա բյուջեների կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից մարզի ՀԷԿ-երից. վերջերս Ուջան գյուղում մի քանի համայնքների բնակիչները փակել էին ճանապարհը` պատճառը Ամբերդ գետի վրա կառուցված ՀԷԿ-երն էին, որոնք ջուրն ամբողջովին վերցնում էին և գյուղացիներին ոչինչ չէին թողնում: ՀԷԿ-երի սեփականատրերի ցանկում շրջանառվում էր նաև մարզպետի անունը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ՀԷԿ-երը անձամբ իր անվան հետ կապված չեն, միայն ներկայացրեց, որ այդ շրջանում ջրի քանակը բավարար չի եղել և նման իրավիճակ է առաջացել:

«Շատ արագ արձագանքել ենք և հարցին լուծում ենք տվել»,- ասաց մարզպետը. Արդարացավ` ոռոգման ջուրը տրվել է գյուղատնտեսական նպատականերով. «Գյուղացին պետք է ապահովված լինի գյուղատնտեսական ջրով»:

Իսկ թե ինչու «գյուղացին պետք է ապահովված լինի գյուղատնտեսական ջրով» հարցը լուծվեց, երբ գյուղացիները փակեցին Երևան Գյումրի ճանապարհը, մարզպետը չգիտեր:

 

«Գյուղացին պետք է ապահովված լինի գյուղատնտեսական ջրով». Բողոքից հետո