Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ժան-Կլոդ Մինյոնին
01/06/2013 16:00

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ժան-Կլոդ Մինյոնին

Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երևանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով և առաձնանում էին բովանդակային քննարկումներով և արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր են փոխանակել ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ժան-Կլոդ Մինյոնին