.jpg)
Երևանում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակն այս անգամ ևս վերածվել է կավճանկարչության մրցահարթակի: Մանուկների ձեռքով պատկերվող կավճանկարների ստեղծման աշխատանքներին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Փոքրիկների տոնն առավել հագեցած դարձնելու նպատակով, կավճանկարչությանը զուգահեռ, մանկական սիրված համույթների մասնակցությամբ, հրապարակում կազմակերպվել էր նաև տոնական համերգային ծրագիր: Քաղաքապետը շրջել է հրապարակում, ծանոթացել փոքրիկների աշխատանքին, զրուցել նրանց ծնողների և երեխաներին մաղթել անհոգ ու երջանիկ մանկություն:
Տոնական միջոցառումների շրջանակում մինչև երեկոյան 20:00-ն Ազատության հրապարակում նախատեսված են նաև վիկտորինաների և ուրախ խաղերի անցկացում, որոնց համատեքստում փոքրիկներին սպասվում են նաև հաճելի անակնկալներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է տոնական միջոցառումներ:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր: