.jpg)
Աշոտյանը` Սյունիքի մարզպետի մասին. Այնպես անել` թաց մարդը չոր դուրս չգա
Շատ ցավալի և դատապարտելի դեպք է: Լրագրողների հետ զրույցում, խոսելով նախօրեին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քրեական գործ է հարուցված, մեղավորները, վստահ եմ, կհայտնաբերվեն և կպատժվեն»,- ասաց նա:
Հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կհաջողվի՞ հերթական անգամ «ջրից չոր դուրս գալ», Ա. Աշոտյանն ասաց, որ այս պահին, երբ քրեական գործ է ընթանում, ավելին ասել նպատակահարմար չի գտնում, սակայն. «Պետք է քրեական գործի ընթացքում ապացուցվի` ով է թրջվել, և եթե այդ բառապաշարն օգտագործենք, հետո միայն պետք է այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա»: