.jpg)
Վեդի-Սիսավան ճանապարհին մեքենան ընկել է ջրանցքը. Վարորդի վիճակը ծանր է
Նախօրեին ժամը 18.16-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վեդի-Սիսավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արտաշատի ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: