Կառավարությունը Սուրիկ Խաչատրյանից հրաժարականի դիմում դեռ չի ստացել
03/06/2013 18:02

Կառավարությունը Սուրիկ Խաչատրյանից հրաժարականի դիմում դեռ չի ստացել

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ վերջինս որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն:

«Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

«Փաստինֆոի» թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նշեց, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ստացվել: 

Կառավարությունը Սուրիկ Խաչատրյանից հրաժարականի դիմում դեռ չի ստացել