.jpg)
Ավտովթարի է ենթարկվել ռուսական ռազմաբազայի ավագ լեյտենանտը. Նա մահացել է
Նախօրին ժամը 20.20-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: