.jpg)
Նախագահ. Բոլոր գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական
Այսօր «Հետքը» նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին խնդրել էր հայտնել նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»: Միաժամանակ խնդրել էինք տեղեկացնել, թե իրավական ինչ հիմնավորմամբ է բավարարվել մարզպետի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դիմումը:
Հանրապետության Նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ Նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ պետք է դիմեք իրավասու մարմնին»,- նշված է նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում: