.jpg)
Ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրա. 27-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տուժածը Եղվարդ քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանն է:
Հրշեջ-փրկարարները մոտենալով դեպքի վայրին` ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորումներ):
Պարզվել է, որ աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տ., 10-15 խ.մ ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի Շիրակի փ. թիվ 8/20 տան բնակիչ` 1986թ. ծնված Ա. Խալաթյանը տեղում զոհվել է:
Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէ կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ձեռքի տեխնիկական միջոցներով:
Նախորդող հրապարակում` Ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրա