Ա. Ադիբեկյան. Պետք է պարզել՝ ով է կրակել, իսկ ով պաշտպանվել
05/06/2013 11:41

Ա. Ադիբեկյան. Պետք է պարզել՝ ով է կրակել, իսկ ով պաշտպանվել

«Ցանկացած իշխանություն ուզում է ամուր հենք ունենալ՝ իր որոշումները իրագործելու համար: Երբ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ, հասկացավ, որ ձևավորվել է կրիմինալ, կիսակրիմինալ վերնախավ, որը նույնպես ինչ-որ ֆինանսական կարողությունների պահանջ ունի: Նա ասաց՝ եկեք սկսենք սպիտակ թերթից, ով գնաց նրա դեմ, ոտնահարվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս որդեգրել է նման քաղաքականություն: «Ս. Սարգսյանին մոտիկից իմանալով, նրա գործունեությունը ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, նա պրագմատիկ է, և որդեգրել է Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, այն է՝ մոռանանք ինչ է եղել, փորձենք հասկանալ ուր ենք գնում, ինչ ենք անում: Նրա շրջապատում նոր սերունդ է գալիս, որին կրիմինալ լինելու մեջ դժվար է մեղադրել»,-ասաց սոցիոլոգը:

Ա. Ադիբեկլյանի խոսքով՝ պրագմատիզմը այն է, որ կուսակցական պատկանելության փոխարեն նախապատվություն են տալիս պրոֆեսիոնալիզմին:

Հարցին՝ միթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չունի իր ոլորտում իրեն հավասար, նա նշեց. «Ես քննիչի, դատավորի դեր չեմ կատարում, Ս. Խաչատրյանը մեծ աշխատանք է կատարել, մենք հարցում ենք արել մարզում, նրանից դժգոհել են մարդիկ, ովքեր չեն ունեցել աշխատանք: Կարող է՝ գործել է պատերազմ տեսած զինվորի հոգեբանությունը, մենք պետք է նախևառաջ իմանանք, ո՞վ է եղել հարձակվող և պաշտպանվող կողմը, սակայն ամեն դեպքում, զենքը կիրառել հարցեր լուծելու համար, անթույլատրելի է, դրա համար կան հազարավոր մարդիկ՝ դատավորից մինչև հեղինակավոր մարդիկ»,-ասաց նա:

Ա. Ադիբեկյան. Պետք է պարզել՝ ով է կրակել, իսկ ով պաշտպանվել