ԱԱԾ. Ձերբակալվել է զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը
06/06/2013 12:15

ԱԱԾ. Ձերբակալվել է զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: 

ԱԱԾ. Ձերբակալվել է զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը