Հայաստանը երեք հայկական ավիափոխադրող կունենա
06/06/2013 17:44

Հայաստանը երեք հայկական ավիափոխադրող կունենա

Այսօր ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության, Հանրային խորհրդի և Քաղավիացիայի գլխավոր վարչության քննարկումները, որոնց արդյունքում ձևավորվել են երեք հիմնական ուղղություններ` ունենալ պետական կամ պետական մասնակցությամբ ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերություն, կառավարության կողմից իրականացնել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն, կառավարության կողմից իրականացնել փուլային ազատականացման քաղաքականություն:

Ա. Մովսեսյանը նշել է, որ առավել ընդունելի է փուլային ազատականացման քաղաքականությունը, որը նպատակաուղղված է լինելու քաղաքացիական ավիացիայի բնագավառում մրցակցության և աճի օժանդակությանը:

Նշվել է նաև, որ ռազմավարության ընդունումից հետո շուկայում կլինեն երեք հայկական ավիափոխադրողներ:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Արտյոմ Մովսեսյանը փոխանցել է, որ նախատեսվում է երեք ուղղություններով մրցույթ անցկացնել` դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպական երկրներ և Միջին արևելքի երկրներ:

Հայաստանը երեք հայկական ավիափոխադրող կունենա