.jpg)
Կառավարությունն աշխատավարձերի բարձրացման հարցով կդիմի ԱԺ
Այսօր ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրեց օրենսդրական նախաձեռնությամբ դիմել ԱԺ, որպեսզի նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամից բարձրացվի 45 հազար դրամ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար բյուջեում լրացուցիչ 6 մլրդ դրամ է անհրաժեշտ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ավելացրեց, որ աշխատավարձերի ոլորտում կլինեն շոշափելի փոփոխություններ ու նշեց` օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ պետք է ներկայացնել հնարավորինս շուտ, որպեսզի մինչև հուլիսի 1-ը հարցը կարգավորվի: