Ա. Սարգսյանը չգիտի` կբավարարվե՞ն Օհանյանին և Թամամյանին ներման խնդրագրերը
06/06/2013 09:27

Ա. Սարգսյանը չգիտի` կբավարարվե՞ն Օհանյանին և Թամամյանին ներման խնդրագրերը

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադառնալով «Ժողովուրդի» հարցին, թե` «Լինելով Սերժ Սարգսյանի խորհրդական՝ ինչ տեղեկություն ունի՝ արդյոք Ս. Սարգսյանը կների ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, և, առհասարակ, ինքը երբևէ այս առիթով խորհուրդ տվել է այս խնդրի շուրջ։

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը ներման դիմումներ էր գրել Ս. Սարգսյանին», նշել է. «Դա հանրապետության նախագահի որոշելիքն է, և ես դժվարանում եմ պատասխանել։ Իմ ֆունկցիաների մեջ չի մտնում որևիցե խնդրանքով կամ առաջարկով հանդես գալը։ Նախագահը կորոշի, թե ինչպես պետք է վարվի։ Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել՝ այս հարցի հետ կապված»: 

Ա. Սարգսյանը չգիտի` կբավարարվե՞ն Օհանյանին և Թամամյանին ներման խնդրագրերը