.jpg)
«Զվարթնոց» օդանավակայանի կտուրի մի մասը պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Քամուց պոկվել է VIP-սրահի կտուրն ու ընկել է ավտոկայանատեղիում կայանված մեքենաների վրա:
Aysor.am-ի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբարահամյանը նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն միջադեպից տուժողներ չկան.
«Միայն թե բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Հիմա ես էլ դեպքի վայր եմ գնում»,- ասաց Աբրահամյանն ու նշեց, որ օդանավակայանն այս պահին շարունակում է իր բնականոն աշխատանքը.
«Դեպքը թռիչքուղուց շատ հեռու է տեղի ունեցել, այնպես որ թռիչքների հետաձգումներ կամ գրաֆիկի փոփոխություն չունենք»: